Impact for Breakfast ցանցը Հայաստանում

Իմփաքթ Հաբ Երևանն ուրախությամբ հայտնում է, որ պաշտոնապես դարձել է Impact for Breakfast ցանցի անդամ։ ԻՀԵ-ն կհյուրընկալի մի շարք միջոցառումներ` ուղղված սոցիալական ձեռնարկությունների և ձեռներեցության աջակցմանը, ինչպես նաև ներդրումներ կատարելու հավաքական ջանքերի արդյունավետության բարձրացմանը:

Առաջին միջոցառումը տեղի ունեցավ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, «Բուն ակումբ»  սրճարանում։ Այն նվիրված էր ներդրումների ազդեցության և ֆինանսական եկամուտների հավասարակշռմանը։ 
Հրավիրված բանախոսը Բենիլյուքս երկրների մենեջեր և ԵՎՄԱ Impact Funds Initiative-ի համակարգող Մարթեյն Բլոմն էր։  Նա իր արժեքավոր տեսակետները ներկայացրեց թեմայի վերաբերյալ։ Քննարկումը վարում էր Իմփաքթ Հաբ Երևանի և VIA ֆոնդի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Սոցիալական ձեռնարկություններն ավելի դիմացկուն են և, ի տարբերություն ավանդական ձեռնարկությունների, կարողանում են հաղթահարել ճգնաժամերն ու զարգանալ»,-ասաց Մարթեյն Բլոմը:

Միջոցառմանը հրավիրված էին ազդեցության հարցերով հետաքրքրված շահագրգիռ կողմեր ինչպես Երևանից, այնպես էլ հայկական սփյուռքից, ովքեր համախոհների հետ շփման հնարավորություն ունեցան։


«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ նախատեսված ինչպես տարածաշրջանի (որն ընդգրկում է Արևելյան գործընկերության տարածաշրջանը), այնպես էլ հատուկ Հայաստանի համար։ Վերջինս իրականացնում է Իմփաքթ Հաբ Երևանը։ Ծրագիրն իրականացվում է մի քանի ուղղությամբ, որոնցից են՝ ԵՄ ֆինանսավորմամբ COVID-19-ի աջակցման ֆոնդը, Social Impact Award-ը, AXEL աքսելերացիոն ծրագիրը, VIA ֆոնդը, Impact for Breakfast-ը և հանդիպումները ոլորտի քաղաքականություն մշակողների հետ։ Այդ ամենի նպատակը լ սոցիալական ձեռներեցությունը խթանելն ու էկոհամակարգն ընդլայնելն է:

Այս միջոցառման ընթացքում մենք կարողացանք ներկայացնել սոցիալական ձեռնարկություններում ներդրումներից ստացված սոցիալական և ֆինանսական եկամուտների հավասարակշռման տարբեր օրինակներ, ինչպես նաև խոսել հնարավորություններից։ Դա մեզ հնարավորություն տվեց քննարկումների հարթակ ստեղծել սոցիալական ձեռներեցության ապագայի և Հայաստանում ներդրումների վերաբերյալ։ 

Մենք ուրախությամբ հյուրընկալեցինք տարբեր ոլորտներից շահագրգիռ մինչև 25 հյուրերերի, ովքեր հետաքրքրված են սոցիալական ազդեցությամբ, ներդրումներով և սոցիալական ձեռներեցությամբ:

Impact for Breakfast-ը ցանց է՝ կազմված ընտանեկան գրասենյակներ, հիմնադրամներ, ֆոնդեր, վենչուրային բարեգործական և խորհրդատվական կազմակերպություններ ներկայացնող անձանցից։ Նրանց միավորողը ձգտումն է աշխարհն ավելի լավը դարձնել սոցիալական ձեռնարկությունների և ձեռներեցության միջոցով։ Միջոցառումների և ցանցային հնարավորությունների շնորհիվ անդամները կարողանում են կիսվել գաղափարներով, մեթոդոլոգիաներով, նախադեպերի ուսումնասիրությամբ և մարտահրավերներով։ Այդ ամենն օգնում է նրանց ավելի լավ հասկանալ կապը ֆինանսական և սոցիալական եկամուտների միջև:

Ցանցը քննարկումների և մտքերի փոխանակման ապահով տարածք է, որի նպատակն է բարձրացնել կոլեկտիվ ջանքերի արդյունավետությունը սոցիալական ձեռնարկություններին և ձեռներեցությանն աջակցելու և ներդրումներ կատարելու հարցում:

Impact for Breakfast ցանցի երևանյան ներկայացուցչությունը հիանալի հնարավորություն է ներդրումներով և սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված անձանց համար, ովքեր ցանկանում են այդպես կապ հաստատել Հայաստանի ապագայի վերաբերյալ նույն նպատակներն ու տեսլականն ունեցող համախոհների հետ։  

Երևանի մասնաճյուղին միանալով՝ անդամները կտեղեկանան առաջիկա իրադարձությունների մասին և հնարավորություն կունենան մասնակցելու ոլորտի փորձագետների հետ քննարկումներին, ինչպիսին տեղի ունեցավ 2022թ. դեկտեմբերին: Այս ցանցը կօգնի անդամներին իմանալ նորարարական նոր գաղափարների մասին և ոգեշնչվել՝ իրենց համայնքներում փոփոխություններ բերելու համար:

Impact for Breakfast-ն իրականացվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում՝ ԵՎՄԱ-ի և Իմփաքթ Հաբ Երևանի համագործակցությամբ։ 

Երևանում գալիք Impact for Breakfast միջոցառումների մասին տեղեկանալու համար գրանցվեք և միացեք մեզ:

«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ԵՎՄԱ-ն՝ Հայաստանում Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։ Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Սույն հրապարակման բովանդակության պատասխանատուն բացառապես Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագիրն է և ոչ մի դեպքում չի կարող դիտվել որպես Եվրոպական միության դիրքորոշման արտացոլում: