VIA ֆոնդը առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդն է Հայաստանում։ Այն ստեղծվել և ղեկավարվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից։

VIA ֆոնդը ստեղծվել է ԵՎՄԱ կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում իրազեկվածության բարձրացումը և սոցիալական ձեռներեցության ու սոցիալական ներդրումների զարգացումը։

white-logo-only

Բաժանորդագրվե՛ք մեր տեղեկագրին

Մեր առաքելությունը

Հայաստանում ներկայումս գործում են շուրջ 150 սոցիալական ձեռնարկություններ, որոնք լուծում են բազմաթիվ սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրներ և նոր հնարավորություններ են ստեղծում Երևանում և մարզերում բնակվող խոցելի խմբերի համար:

աճի փուլում են

0 %
ընդլայնման փուլում են

0 %
ունեն սոցիալական ներդրումների կարիք

0 %

Մեր առաքելությունն է ներդրում ունենալ այս սոցիալական ձեռնարկությունների համագործակցության, աճի և աջակցության միջավայրում՝ օգնելու նրանց հնարավորություն ունենալ իրենց նորարարական լուծումներով դրականորեն ազդել ավելի շատ շահառուների վրա Հայաստանում:

Մեր նպատակն ու ազդեցությունը

Առաջիկա 5 տարիների ընթացքում մեր նպատակն է բացահայտել, զարգացնել և ներդրումներ կատարել 20+ սոցիալական ձեռնարկություններում՝ օգնելով նրանց իրացնել իրենց ողջ ներուժն ու ընդլայնել ազդեցությունը։ Այդ ամենի շնորհիվ մենք ակնկալում ենք․

Մեր մոտեցումը

Մենք յուրաքանչյուր սոցիալական ձեռնարկության հետ աշխատելու 3-5 տարի՝ տրամադրելով նրանց ոչ ֆինանսական աջակցություն, ազդեցության չափման հարցում խորհրդատվություն և կարիքահեն ներդրումներ:

Մեր աջակիցները

Թիմ

Թիմն ապահովում է ֆոնդի գործունեությունը, ներառյալ ներդրումային գործընթացը, ներդրումների և ազդեցության կառավարումը, հաղորդակցությունը և հանրային կապերը:

Գևորգ Պողոսյան

ԻՀԵ Գործադիր տնօրեն

«Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանի տնտեսության այն անբաժանելի բաղադրիչն է, որը հաղթահարում է ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական հիմնախնդիրները: Իր գործունեության վերջին մի քանի տարիների ընթացքում Իմփաքթ Հաբ Երևանը բավարարել է այդ ձեռնարկությունների տարբեր կարիքները՝ ներառյալ գիտելիքների տրամադրում, հմտությունների զարգացում, կապերի հաստատում և այլն:

Վաղուց ժամանակն էր հիմնել մասշտաբայնացման պատրաստ սոցիալական ձեռնարկությունների կարիքներից բխող ֆոնդ։»:

«Ես ամեն օր ոգեշնչվում եմ հզոր փոփոխություններով, որոնք սոցիալական ձեռնարկությունները կատարում են մեր երկրում և ողջ աշխարհում, նրանց հավատով, որ վաղվա օրն ավելի լավը դարձնելը մեր ձեռքերում է»:

Անժելա Հասասյան

Հաղորդակցության մասնագետ

«Ես ամեն օր ոգեշնչվում եմ հզոր փոփոխություններով, որոնք սոցիալական ձեռնարկությունները կատարում են մեր երկրում և ողջ աշխարհում, նրանց հավատով, որ վաղվա օրն ավելի լավը դարձնելը մեր ձեռքերում է»:

Օլգա Մաքսիմովա

Իմփաքթ մենեջեր

«Ինձ դուր է գալիս Հայաստանում VIA ֆոնդի միջոցով ազդեցությունն ընդլայնելու գաղափարը՝ ավելի կայուն և դիմացկուն տնտեսություն կառուցելու համար:

Ես վստահ եմ, որ սոցիալական ձեռնարկատիրությունը ժամանակակից աշխարհի սոցիալական և տնտեսական հիմնահարցերի լուծման հրաշալի միջոց է»:

Կարծում եմ, որ սոցիալական ձեռնարկությունները նշանակալի և հարակայուն ազդեցություն են բերում իրենց թիրախային ոլորտների համար և թիրախային խմբերի կյանքում։ Անչափ ուրախ եմ, որ ՎԻԱ Ֆոնդի գործունեությունն իր ներդրում է ունենում սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի զարգացման միջոցով Հայստանում սոցիալական տնտեսության աճի ու հզորացման գործում։

Դիանա Չոբանյան

Բաժնետերերի ներգրավման ղեկավար

Կարծում եմ, որ սոցիալական ձեռնարկությունները նշանակալի և հարակայուն ազդեցություն են բերում իրենց թիրախային ոլորտների համար և թիրախային խմբերի կյանքում։ Անչափ ուրախ եմ, որ ՎԻԱ Ֆոնդի գործունեությունն իր ներդրում է ունենում սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի զարգացման միջոցով Հայստանում սոցիալական տնտեսության աճի ու հզորացման գործում։

Խորհուրդ

Խորհուրդն իրականացնում է վերահսկում և ուղղորդում, ինչպես նաև տրամադրում է փորձաքննություն Ֆոնդի կառավարման թիմին և ներդրումային հանձնաժողովին դրամահավաքի, հանրային կապերի և ազդեցության ռազմավարության վերաբերյալ:

«VIA ֆոնդի դիրքավորումը Հայաստանի ազդեցության ֆինանսավորման դաշտում շատ կարևոր է. սա այն կապիտալն է, որը պատրաստ է ռիսկի դիմել և «հրթիռային վառելիք» ապահովել սկսնակ նորարարների համար…
․․․այն իրական ազդեցության գործիք է՝ հիմնված VIA-ի կառավարման թիմի հիպոթեզների և խոր գիտելիքների վրա, ինչպես նաև բոլորր նրանց հետ կապի, ովքեր իրական աշխատանք են կատարում և ունեն ռիսկային կապիտալի կարիք»:

Օդրի Սելյան

Artha Impact

Նազարեթ Սեֆերիան

Impact Europe (նախկին EVPA)

«Մենք նպատակ ունենք ֆինանսավորումը դարձնել ավելի ճկուն և հասանելի սոցիալական ձեռնարկությունների համար, սակայն փոխարենը պահանջում ենք սոցիալական ազդեցության ավելի արդյունավետ չափում և հաշվետվողականություն:

Անձամբ ես հուսով եմ և հավատում եմ, որ այս մոտեցման շնորհիվ VIA ֆոնդը Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրությունը նոր մակարդակի կհասցնի»:

Ներդրումային հանձնաժողով

Հանձնաժողովը բաղկացած է Ֆոնդի ընթացիկ տարվա ներդրողներից և վերջնական որոշումներ է կայացնում ներդրումների վերաբերյալ, գնահատում է ռիսկերն ու պորտֆոլիոյի ընկերությունների արդյունքները։

«Ես միացա Ֆոնդին, քանի որ Իմփաքթ հաբն իր գործառնություններն իրականացնելիս աշխատում է ազնվության և թափանցիկության ամենաբարձր մակարդակով։

Բացի այդ, սա մի կազմակերպություն է, որը «գործ է անում» մի երկրում, որտեղ շատ գործ անելու կարիք կա։ Ինձ շատ հարմար է Իմփաքթ Հաբ Երևանի մասնագետների հետ ներդրումներ կատարելը»:

Քըրք Ուոլաս

«Whitt Family» հիմնադրամ

Impact Europe (նախկին EVPA)

«Impact Europe-ը շատ հպարտ է աջակցել Իմփաքթ Հաբ Երևանին VIA ֆոնդի ստեղծման գործում: Մենք վստահ ենք, որ Ֆոնդը կարևոր դեր կխաղա Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների ֆինանսական հասանելիության բարելավման գործում»։ Էվա Կոնչալ