Սոցիալական ձեռնարկությունների համար

Մենք ներդրումներ ենք կատարում և զարգացնում սոցիալական ձեռնարկությունները, որոնք օգտագործում և փորձարկում են նորարարական մոդելներ և լուծումներ՝ ավելի լավ սոցիալական ազդեցության հասնելու համար: Որպես մեր ներդրումային ռազմավարության մաս՝ մենք կտրամադրենք.

Սոցիալական ձեռնարկությունների համար

Մենք ներդրումներ ենք կատարում և զարգացնում սոցիալական ձեռնարկությունները, որոնք օգտագործում և փորձարկում են նորարարական մոդելներ և լուծումներ՝ ավելի լավ սոցիալական ազդեցության հասնելու համար: Որպես մեր ներդրումային ռազմավարության մաս՝ մենք կտրամադրենք.

Անհրաժեշտ չափանիշներ

Դրամաշնորհներ + անտոկոս վարկեր այն սոցիալական ձեռնարկություններին, որոնք ունեն.

Թիմ


Փորձառու թիմ՝ 1+ տարվա աշխատանքային փորձով

Սոցիալական ազդեցություն

Սոցիալական ազդեցության ապացուցված արդյունքներ

Բիզնես մոդել

Վավերացված բիզնես մոդել և շուկա ունեցող սոցիալական ձեռնարկություն, որն ունի դրական ֆինանսական արդյունքներով

Մասշտաբայնություն

Աճի ներուժ

Փոքր դրամաշնորհներ վաղ փուլի ստարտափներին, որոնք ունեն.

Երաշխավորագրեր


1+ տարվա աշխատանքային փորձ ունեցող թիմ

Առաջնորդություն


Բարձր մոտիվացված առաջնորդ կամ հիմնադիրների թիմ

Սոցիալական ազդեցություն

Սոցիալական ազդեցության մեծ ներուժ

Նորարարություն


Նոր գաղափարներ հայկական շուկայի համար

Ներդրումների գործընթաց

1. Հայտերի ստացում

Հայտերն ընդունվում են տարվա ընթացքում. սոցիալական ձեռնարկությունները ներկայացնում են իրենց փիչ դեքերը (ձեռնարկության մասին պատմող սահիկաշար) և հայտադիմումները:

2. Նախնական զտում

VIA ֆոնդի թիմը ստուգում է դիմումները՝ չափանիշներին համապատասխանության մասով: VIA ֆոնդի թիմը ստուգում է՝ համապատասխանո՞ւմ է արդյոք սոցիալական ձեռնարկությունը հավանական ներդրողների նախնական զտման ռազմավարական պահանջներին։

3. Տվյալների ստուգում

Նախնական զտումից հետո դիմորդներն անցնում են տվյալների ստուգման գործընթաց: Այս ժամանակ VIA ֆոնդի թիմը վերլուծում է ձեր ընկերությունը հետևյալ տեսանկյուններից․

ձեռնարկության սոցիալական ազդեցությունը և դրա հիմնական ցուցանիշները։

Թիմի առաքելությունն ու մոտիվացիան՝ հասնելու ավելի լավ սոցիալական ազդեցության․

ֆինանսական մոդելը և պլանավորված ֆինանսական ցուցանիշները

աճի և զարգացման հնարավորություններ

ընդհանուր բիզնես ռազմավարությունը և շուկայի դիրքը, թիմը

կառավարման և որոշումների կայացման կառուցվածքը, գործառնական գործընթացները, ձեռնարկության իրավական ասպեկտները

4. Ներդրումների տեսակի և գումարի սահմանում

Հիմնվելով պատշաճ ուսումնասիրության գործընթացի արդյունքների վրա՝ VIA ֆոնդը գնահատում է հավանական ներդրումների օբյեկտների ֆինանսական կարիքներն ու ընտրում ֆինանսական գործիք:

5. Որոշումների կայացում

Ընտրված սոցիալական ձեռնարկությունները և առաջարկվող գործարքները տարեկան 3-4 անգամ դիտարկվում են Ներդրումային կոմիտեի կողմից՝ նախքան ներդրումների վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը։

6. Պայմանագրի ստորագրում

VIA ֆոնդի թիմը պատրաստում և ստորագրում է դրամաշնորհի/վարկի տրամադրման պայմանագիր, որը ներառում է.


Apply here

ՎԻԱ Ֆոնդին դիմելու համապատասխանության չափանիշների ստուգման հարցաթերթ

Ձեր պատասխանների հիման վրա մենք կգնահատենք Ձեր ձեռնարկության համապատասխանությունը ՖԻԱ Ֆոնդի ֆինանսավորման չափանիշներին։ Չափանիշներին համապատասխանելու պարագայում, մենք Ձեզ կտրամադրենք ֆոնդի հայտադիմումը, որպեսզի կարողանաք ամբողջական հայտ ներկայացնել։


ԼՐԱՑՆԵԼ ՀԱՐՑԱՇԱՐԸ

ՀՏՀ (Հաճախ Տրվող Հարցեր)

Ցանկանու՞մ եք դիմել, սակայն դեռ ունեք հարցեր: Խնդրում ենք անցնել մեր հարցեր և պատասխաններ բաժինը՝ որոշ ընդհանուր հարցումների պատասխանների և դիմումի գործընթացի վերաբերյալ պատկերացումների համար: ՎԻԱ Ֆոնդի ազդեցիկ համայնքի մի մասը դառնալու ձեր ճանապարհորդությունը սկսվում է այստեղից:

Ո՞վ կարող է դիմել/որո՞նք են իրավասության պահանջները

Դուք կարող եք դիմել, եթե համապատասխանում եք հետևյալ իրավասության պահանջներին:

Ի՞նչ է առաջարկում հիմնադրամը

Մեր հիմնադրամը ներկայումս տրամադրում է դրամաշնորհային ֆինանսավորում՝ զուգակցված անտոկոս կամ փոքր տոկոսադրույքով վարկերի հետ: Սոցիալական ձեռնարկությունները կարող են օգտվել դրամաշնորհներից՝ զարգացնելու իրենց կարողությունները և նորարար գաղափարները, մինչդեռ վարկերը տրամդրվում են հիմնական շրջանառու միջոցներ աճի և ընդլայնման համար:

Ինչպե՞ս դիմել

Դիմելու գործընթացը սկսվում է, այն պահից երբ ստուգեք եք ձեր իրավասությունը մեր «Սոցիալական ձեռնարկությունների համար» էջի ներքևում գտնվող Հարցաշարի միջոցով: Հարցաշարը անցնելուց միայն հետո դուք կստանաք դիմումի ձևը, որը պետք է ներկայացնեք մինչև սեպտեմբերի 15-ը: Այդ պահից սկսած, ՎԻԱ Ֆոնդի թիմի անդամը կապ կհաստատի ձեր հետ հետագա քայլերի համար:

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր տրամադրել

ՎԻԱ Ֆոնդի հետ դիմումի գործընթացը սկսելու համար ձեզ հարկավոր է պատրաստել և տրամադրել մի քանի կարևոր փաստաթղթեր: Այս փաստաթղթերը շատ կարևոր են մեր նախնական գնահատման և ձեր սոցիալական ձեռնարկության ֆինանսավորման իրավասությունը դիտարկելու համար: Ահա մեզ անհրաժեշտ հիմնական փաստաթղթերի ցանկը.

Ինչ փուլերից է կազմված ընտրության գործընթացը

Ինչպե՞ս իմանալ, թե որ փուլում է ձեր հայտադիմումը

Մենք կապ կհաստատենք բոլոր դիմորդների հետ էլ. Հասցեով` տեղեկացնելու արդյոք իրենք անցել են հաջորդ փուլ թե ոչ:

Ինչի՞ համար կարող եք օգտագործել միջոցները

Միջոցները կարող են օգտագործվել սոցիալական ձեռնարկությունների կողմից տարբեր նպատակներով, որոնք համահունչ են դրանց աճի և ազդեցության նպատակներին: Դրամաշնորհային ֆինանսավորումը կարող է օգտագործվել հետևյալ խնդիրների համար՝

 

Միևնույն ժամանակ, վարկային ֆինանսավորումն ապահովում է էական աշխատանքային կապիտալ՝ սոցիալական ձեռնարկություններին հնարավորություն տալով օգտվել աճի հնարավորություններից, ընդլայնել իրենց հասանելիությունը և ապահովել ֆինանսական կայունությունը:Ֆոնդերը աջակցում են սոցիալական ձեռնարկություններին իրենց շահառուների համար շոշափելի սոցիալական ազդեցության արդյունքները ընդլայնելու և առավելագույնի հասցնելու գործում:

Ի՞նչ է ակնկալվում ընտրված ներդրողներից

Ընտրված ներդրողներից ՎԻԱ Ֆոնդն ակնկալում է նվիրվածություն՝ խթանելու դրական սոցիալական և բնապահպանական ազդեցությունը՝ միաժամանակ պահպանելով կայուն և կենսունակ բիզնես մոդելը: Ահա մի քանի հիմնական ակնկալիքներ.

 

Այս ամենի դիմաց մեր նպատակն է ներդրողների կարողությունների զարգացումը և ներդրումներ կատարելու նրանց թիմի կարողությունների և կազմակերպչական կարողությունների հզորացունը՝ արդյունավետությունը բարելավելու համար:

Ինչպե՞ս կարող ենք կապ հաստատել ՎԻԱ Ֆոնդի հետ

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով ՝  yerevan@impacthub.net` նշելով VIA Fund թեմայի տողում:

Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք գրանցվել մեր հաջորդ տեղեկատվական սեսիային, որը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 17:00-ին:


ԱՆՑՆԵԼ ՀՂՈՒՄՈՎ