Սարերի բարիք

Կազմակերպության առաքելությունն է Գեղարքունիք մարզում բարելավել տեղաբնակների կյանքի որակը՝ ամրապնդելով նրանց գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում և ստեղծելով աշխատանքային հնարավորություններ, միևնույն ժամանակ նպատակ ունենալով նվազեցնել աշխատանքային միգրացիան՝ ստեղծելով կայուն ապրուստի միջոցներ համայնքում:

ԿերամաԶարդ

Կազմակերպության առաքելությունն է  Արցախից տեղահանված արվեստագետներին զինել անհրաժեշտ հմտություններով և կայուն զբաղվածությամբ՝ միաժամանակ տրամադրելով  հոգեբանական աջակցություն տեղահանված երեխաների և ծնողների համար:

Արդուկ

Կազմակերպության առաքելությունն է  աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ազատ աշխատանքային գրաֆիկով, տնային պայմաններում իրականացվող աշխատանքի միջոցով՝ ապահովելով կայուն եկամուտ և բարելավելով նրանց բարեկեցությունը։

Ապրիկոտ

Կազմակերպության առաքելությունն է Վանաձորում խթանել հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներգարվվածությունը։

Հայաստանի մանուկներ

Կազմակերպության առաքելությունն է բարելավել Դեբեդի կիրճի համայքներում ընտանիքների և երեխաների կենսամակարդակը՝ ստեղծելով կրթական, աշխատանքային և տնտեսական հնարավորություններ։

ՀԶՆՀ-ը (HDIF) ՍՊԸ

ՀԶՆՀ-ի առաքելությունն է ավանդական ձեռագործ աշխատանքների ստեղծման միջոցով եկամուտ ստանալու հնարավորություն տալ գյուղական և սահմանամերձ համայքներում բնակվող կանաց և հաշմանդամություն ունեցող անձանց։ Դրամաշնորհ + անտոկոս վարկ

«Կարիտաս-Արեգակ» հիմնադրամ

Հիմնադրամի առաքելությունն է Գյումրիում կոտրել կարծրատիպեր և ապահովել աշխատատեղեր խոցելի խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար։  Դրամաշնորհ + անտոկոս վարկ

«ԹՄՄ Սոֆթ» (TMM Soft) ՍՊԸ

ԹՄՄ Սոֆթի առաքելությունն է աշխատատեղեր է ստեղծել աուտիկ սպեկտրի խանգարումներ և խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների (դեռահասների) համար։ Հաղորդակցության և անկախ կյանքի հմտությունների զարգացման միջոցով, կազմակերպությունն օգնում է իր շահառուներին զարգանալ և հասնել իրենց լիարժեք ներուժին։ Դրամաշնորհ + անտոկոս վարկ

ԶարՄան ՍՊԸ

ԶարՄան ՍՊԸ-ի առաքելությունն է ստեղծել խաղալիքներ, որոնք նպաստում ենք ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների ներդաշնակ զարգացմանը։ Դրամաշնորհ + անտոկոս վարկ