Արցախից շուրջ 120,000 մարդկանց բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում ՎԻԱ ֆոնդի աջակցությունն ստացած սոցիալական ձեռնարկությունները ցուցաբերել են ուշագրավ ճկունություն և հարմարվողականություն։ Այս ընկերությունները, որոնք ի սկզբանե կենտրոնացած էին իրականացնելու տարբեր սոցիալական առաքելություններ, այժմ իրենց ամբողջ կամ մասնակի ուշադրությունը կենտրոնացրել են` աջակցելու տեղահանված ընտանիքներին: ՎԻԱ ֆոնդը-ը դիմել է իր գործընկերներին` տեղեկանալու, թե ինչ կերպ են նրանք աջակցություն իրականացնում այս պայմաններում:
Մենք հպարտ ենք նրանց արագ և սրտացավ արձագանքով:
Կարիտաս Արեգակ հիմնադրամ
Կարիտաս Արեգակ հիմնադրամն անմիջապես իր աջակցությունն է հայտնել Արցախից տեղահանվածներին։ Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում նրանց օգնությանն է դիմել Գյումրու քաղաքապետարանը։ Օգտագործելով իրենց արդյունաբերական խոհանոցը և «Արեգակ» հացաբուլկեղենի փռի փորձը` Հիմնադրամը օրական երեքանգամյա սնունդ է պատրաստել ժամանակավոր կացարաններում ապրող 150 տեղահանվածների: Շատ աշխատակիցներ և կամավորներ իրենց ջանքերն են ներդրել այս գործում: Դիտեք այդ նվիրումի և ոգու մասին պատմող տեսանյութը:
Կարիտաս Արեգակ հիմնադրամը, համագործակցելով իրենց գերմանացի գործընկեր Austausch e.V.-ի հետ, նախաձեռնեց «Անվտանգություն առանց խոչընդոտների` հաշմանդամություն ունեցող անձանց համար» նախագիծը։ Այս ծրագիրը նպատակ ունի տրամադրել հոգեսոցիալական աջակցություն, բավարարել ֆիզիկական կարիքները և ապահովել հավելյալ ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների համար, որոնք տուժել են պատերազմի և տեղահանության պատճառով: Այստեղ կարող են ներառվել նաև մարտական վնասվածքներ և հաշմանդամություն ստացած զինվորականները:
Էմիլի Արեգակը սահմանել է բուժման առաջնահերթություն Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար` շրջանցելով հերթերը: Ընկերությունը պատրաստ է ընդունել ավելի շատ թվով մարդկանց: «Կարիտաս Արեգակ» հիմնադրամը, ՎԻԱ ֆոնդի աջակցությամբ, նախատեսում է Արեգակ հացաբուլկեղենի փռի իր երեք նոր հաստիքներից մեկը տրամադրել արցախցու:
«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ /ՀԶՆՀ Հայաստան/
ՀԶՆՀ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է արցախցի կանանց և երեխաներին օգնելու մի շարք նախաձեռնություններում: Խոցելի խմբերին ձմեռային հագուստ տրամադրելու նպատակով «Հայ Առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ նրանք կազմակերպել են դրամահավաք: Մինչ այժմ հավաքված ավելի քան 18,000 ԱՄՆ դոլարով պատրաստվել է շալերի և շարֆերի ավելի քան 1000 հավաքածու, որ սիրով արտադրել են տեղի արհեստավորները: Այս հավաքածուները ոչ միայն ջերմացնում են մարդկանց, այլեւ ստեղծում են աշխատանքի հնարավորություններ համայնքում: Սահմանված թիրախին`1273 հավաքածուին հասնելուց հետո նրանք նախատեսում են շահառուների նույն խմբերի համար պատրաստել ձմեռային բաճկոններ:
ՀԶՆՀ Հայաստանինն է նաև Արցախի կանանց աշխատանքի տեղավորելու նախաձեռնությունը: Այս նախագծի շրջանակներում տեղահանված կանայք կպատրաստեն ամանորյա զարդարանքներ: Թեև տեղահանության տրավմայի հետևանքով առկա են պատրաստակամ արհեստավորներ գտնելու դժվարություններ, սակայն ՀԶՆՀ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տոկուն կանանց աջակցելուն:
Բացի այդ, Շվեդիայի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի Այգեպար բնակավայրում իրականացվող կարի նախագիծը արցախցի 86 ընտանիքի համար պատրաստում է անկողնային պարագաների հավաքածուներ Բերդում: Հավելյալ նվիրատվությունների շնորհիվ նրանք կկարողանան աջակցություն տրամադրել ավելի շատ տեղահանված ացախցիների:
ԹՄՄ Սոֆթ
ԹՄՄ Սոֆթ-ը սեպտեմբերին` զանգվածային արտագաղթի գագաթնակետին, առաջարկում էր անվճար տրանսպորտային ծառայություններ այն մարդկանց, ովքեր ստիպված էին լքել Արցախը։ Նրանք պատրաստ են անվճար հսկողություն և խորհրդատվություն տրամադրել աուտիզմ և զարգացման այլ դժվարություններ ունեցող երեխաներին, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը։ Նրանք առաջարկում են նաև անվճար թերապիաներ՝ օգնելու երեխաներին հաղթահարել ճգնաժամի հետևանքով առաջացած հուզական և հոգեբանական դժվարությունները:
ԶարՄան խաղեր
Որպես ՎԻԱ ֆոնդի շահառու՝ ԶարՄան-ը, իր արտադրանքի բնույթից ելնելով, կարող էր ուղղակիորեն ներգրավված չլինել ճգնաժամային արձագանքման մեջ:
Սակայն «ԶարՄան»-ի խաղալիքներով մասնագետներն աշխատում էին նաև տեղահանված երեխաների հետ` օգնելու հաղթահարել սթրեսը, ստեղծելու ապահովության և ջերմության զգացողություն:
Մինչ հիմա «ԶարՄան»-ի խաղալիքները հասանելի են եղել 64 երեխայի, իսկ ակնկալվող նախագծի հաստատման պարագայում այս թիվը կավելանա:
Աղետի պահին դրսևորվում է սոցիալական ձեռնարկությունների իրական ոգին: Կարիտաս Արեգակ հիմնադրամի, ՀԶՆՀ Հայաստանի, ԹՄՄ Սոֆթ-ի, և ԶարՄան խաղերի նշանակալի ջանքերն ի ցույց են դնում ճգնաժամի ժամանակ արագ հարմարվելու և էական ազդեցություն ունենալու սոցիալական ձեռնարկությունների ներուժը:
Մենք անչափ հպարտ ենք մեր պորտֆելի ընկերություններով` իրենց նվիրման և ըմբռնման համար: Սա վկայում է, որ սոցիալական ձեռնարկությունները աշխատում են ոչ միայն դրական փոփոխությունների ուղղությամբ, այլև կարողանում են արագ կազմակերպվել համայնքի կարիքի պահին:
Միասին մենք առավել ամուր ենք կանգնած դժվարությունների առաջ: