Ներդրողների համար
Մենք փնտրում ենք համախոհ ներդրողների, որոնք շահագրգռված կլինեն Հայաստանում սոցիալական ազդեցության մեծացմամբ և կմիանան մեր թիմին այս առաքելության իրականացման համար։
Ֆոնդի առանցքային նպատակներից է Հայաստանում սոցիալական ձեռնարկություններին կայուն աջակցության և հնարավորությունների տրամադրումը: Այդ իսկ պատճառով մենք կառուցում ենք շրջանառու ֆոնդի մոդել․ վերադարձվող վարկերը մեզ թույլ կտան միջոցները վերաներդնել այլ սոցիալական ձեռնարկություններում:
Մենք արդեն ունենք 300,000 եվրո Եվրոպական հանձնաժողովից, մեզ անհրաժեշտ է ևս 1,000,000 եվրո՝ VIA Ֆոնդի 5-ամյա ծրագրի ամբողջական իրականացման համար
այդ դեպքում՝ 200,000+ եվրո կվերադարձվի բաշխված վարկերից և հասանելի կլինի հետագա ներդրումների համար մինչև 2028 թվականը*
Մեր ֆոնդի նպատակն է մինչև 2028 թվականը հասնել 1․500․000 եվրոյի սահմանին
1․500․000 եվրոյի ներդրումային ֆոնդ ձևավորելը մեզ հնարավորություն կտա.
Ներդրումներ կատարել և տրամադրել ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական աջակցություն 20+ սոցիալական ձեռնարկությունների:
Ցանկանո՞ւմ եք միանալ մեզ որպես սոցիալական ներդրող կամ աջակից:
Աջակից․
Կատարեք նվազագույնը 5․000 եվրոյի ներդրում
Միացեք մեր ազդեցության ներդրողների համայնքին, ստացեք սոցիալական ազդեցության վերաբերյալ հաշվետվություններ և թարմացումներ
Ներդրող.
Կատարեք նվազագույնը 25․000 եվրոյի ներդրում
Միացեք VIA ֆոնդի ներդրումային հանձնաժողովին մեկ փուլով