ՀՏՀ (Հաճախ Տրվող Հարցեր)

Ցանկանու՞մ եք դիմել, սակայն դեռ ունեք հարցեր: Խնդրում ենք անցնել մեր հարցեր և պատասխաններ բաժինը՝ որոշ ընդհանուր հարցումների պատասխանների և դիմումի գործընթացի վերաբերյալ պատկերացումների համար: ՎԻԱ Ֆոնդի ազդեցիկ համայնքի մի մասը դառնալու ձեր ճանապարհորդությունը սկսվում է այստեղից:

Դուք կարող եք դիմել, եթե համապատասխանում եք հետևյալ իրավասության պահանջներին:

  • Դուք փորձառու թիմ եք, որը մեկ տարուց ավելի գործում է
  • Դուք ունեք ապացուցված սոցիալական ազդեցության արդյունքներ
  • Դուք ունեք վավերացված և շուկայում հաստատված բիզնես մոդել՝ դրական ֆինանսական արդյունքներով
  • Ձեր բիզնեսն ընդլայման ներուժ ունի

Մեր հիմնադրամը ներկայումս տրամադրում է դրամաշնորհային ֆինանսավորում՝ զուգակցված անտոկոս կամ փոքր տոկոսադրույքով վարկերի հետ: Սոցիալական ձեռնարկությունները կարող են օգտվել դրամաշնորհներից՝ զարգացնելու իրենց կարողությունները և նորարար գաղափարները, մինչդեռ վարկերը տրամդրվում են հիմնական շրջանառու միջոցներ աճի և ընդլայնման համար:

Դիմելու գործընթացը սկսվում է, այն պահից երբ ստուգեք եք ձեր իրավասությունը մեր «Սոցիալական ձեռնարկությունների համար» էջի ներքևում գտնվող Հարցաշարի միջոցով: Հարցաշարը անցնելուց միայն հետո դուք կստանաք դիմումի ձևը, որը պետք է ներկայացնեք մինչև սեպտեմբերի 15-ը: Այդ պահից սկսած, ՎԻԱ Ֆոնդի թիմի անդամը կապ կհաստատի ձեր հետ հետագա քայլերի համար:

ՎԻԱ Ֆոնդի հետ դիմումի գործընթացը սկսելու համար ձեզ հարկավոր է պատրաստել և տրամադրել մի քանի կարևոր փաստաթղթեր: Այս փաստաթղթերը շատ կարևոր են մեր նախնական գնահատման և ձեր սոցիալական ձեռնարկության ֆինանսավորման իրավասությունը դիտարկելու համար: Ահա մեզ անհրաժեշտ հիմնական փաստաթղթերի ցանկը.

  • Դիմումի փուլ. փիթչինգ սահիկաշար. ՎԻԱ Ֆոնդին դիմող սոցիալական ձեռնարկության փիթչինգ սահիկաշարը պետք է ներառի ձեռնարկության անվանունը, խնդիրը, լուծումը, բիզնես մոդելը, շուկայավարման և վաճառքի ռազմավարությունները, ձեռք բերված ազդեցությունը, ֆինանսական ակնարկը, ֆինանսավորման հարցումները, թիմի որակավորումները, ընդլայնման պլանները և համոզիչ եզրակացություն: 
  • Տվյալների Ստուգուման փուլ. Հաջորդ փուլի համար, ձեզանից կպահանջվի տրամադրել հետևյալ փաստաթղթերը՝ ֆինանսական կանխատեսումներ 2 տարվա համար, ֆինանսական հաշվետվություններ, իրավական և գրանցման փաստաթղթերը, կազմակերպության կառուցվածքը և թիմի մասին տեղեկությունը, ինչպես նաև ազդեցության մոդելը՝ ազդեցության արդյունքների հաստատումով: Այս փաստաթղթերը շատ կարևոր են մեզ համար՝ ձեր կազմակերպության ֆինանսական առողջության և կայունության մասին համապարփակ պատկերացում ձեռք բերելու համար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ պահանջվող հատուկ փաստաթղթերը կարող են տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր դեպքից:
  • Սքրինինգ փուլ (Տևողություն` 1 շաբաթ).
    Մեր թիմը թեթև հետազոտություն կանցկացնի ձեր կազմակերպության առաքելության, արժեքների, նպատակների և գործունեության վերաբերյալ: Մենք նաև ստուգում ենք, թե արդյոք ձեր սոցիալական ձեռնարկությունն ունի ազդեցության մոդել, ֆինանսական արդյունքներ և ընդլայնման ներուժ:
  • Առաջարկների և ներդրումների հանձնաժողով (Տևողություն՝ 1-2 շաբաթ)
    Այս գործընթացների ավարտից հետո սկսվում է ֆինանսավորման առաջարկի մշակման գործընթացը:
  • Տվյալների Ստուգում (Տևողություն՝ 3-4 շաբաթ)
    Ծանոթացման փուլը ավարտելուց հետո դուք կանցնեք «Տվյալների Ստուգման» փուլ, որի ընթացքում մենք ավելի խորը կուսումնասիրենք ձեր կազմակերպության հնարավոր ազդեցությունն ու կենսունակությունը: Այս փուլում մենք մանրակրկիտ կուսումնասիրենք ձեր փաստաթղթերը, ֆինանսական մոդելը, շուկայի վերլուծությունը և ազդեցության հաստատումը:
  • Տեղում Տվյալների Ստուգում  (Տևողություն` 2-3 շաբաթ)
    Հաջորդ փուլը տեղում տվյալների ստուգուման գործընթացն է, որի ընթացքում մենք կանցկացնենք հետագա զանգեր և հանդիպումներ՝ ցանկացած բաց հարցի կամ խնդիրների լուծման համար:
  • Ծանոթացման փուլ (Տևողություն` 1-2 շաբաթ)                                                                                                              Սքրինինգ փուլն անցնելուց հետո դուք կստանաք հրավեր` 30 րոպեանոց Զում հանդիպման, որտեղ ձեզ կներկայացնեն ՎԻԱ ֆոնդը և մենք ավելին կիմանանք ձեր նպատակների, արժեքների և կազմակերպության կառուցվածքի մասին:
  • Վերջնականացում և պայմանագիր (Տևողություն՝ 2-3 շաբաթ)
    Այս փուլի ընթացքում կբանակցենք պայմանների շուրջ և կհասնենք փոխադարձ համաձայնության, որը կներառի կարևոր մանրամասներ, ինչպիսիք են ոչ ֆինանսական աջակցության պլանը, ազդեցության չափումները և թիրախները, հաշվետվությունների պահանջները և վերադարձվող ներդրումների հատուկ պայմանները:

Մենք կապ կհաստատենք բոլոր դիմորդների հետ էլ. Հասցեով` տեղեկացնելու արդյոք իրենք անցել են հաջորդ փուլ թե ոչ:

Միջոցները կարող են օգտագործվել սոցիալական ձեռնարկությունների կողմից տարբեր նպատակներով, որոնք համահունչ են դրանց աճի և ազդեցության նպատակներին: Դրամաշնորհային ֆինանսավորումը կարող է օգտագործվել հետևյալ խնդիրների համար՝

  • բարելավելու կազմակերպության կարողությունները
  • բարձրացնելու գործառնական արդյունավետությունը
  • խթանելու նորարարությունը, փորձարկելու նոր շուկաներ և ազդեցություն/բիզնեսի վարկածներ
  • աջակցելու է գործողությունների ծավալմանը

 

Միևնույն ժամանակ, վարկային ֆինանսավորումն ապահովում է էական աշխատանքային կապիտալ՝ սոցիալական ձեռնարկություններին հնարավորություն տալով օգտվել աճի հնարավորություններից, ընդլայնել իրենց հասանելիությունը և ապահովել ֆինանսական կայունությունը:Ֆոնդերը աջակցում են սոցիալական ձեռնարկություններին իրենց շահառուների համար շոշափելի սոցիալական ազդեցության արդյունքները ընդլայնելու և առավելագույնի հասցնելու գործում:

Ընտրված ներդրողներից ՎԻԱ Ֆոնդն ակնկալում է նվիրվածություն՝ խթանելու դրական սոցիալական և բնապահպանական ազդեցությունը՝ միաժամանակ պահպանելով կայուն և կենսունակ բիզնես մոդելը: Ահա մի քանի հիմնական ակնկալիքներ.

  • Ազդեցության ձեռք բերում. ակնկալվում է, որ ներդրողները ակտիվորեն կաշխատեն սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցության իրենց սահմանված նպատակներին հասնելու համար: Ազդեցության չափանիշների և արդյունքների վերաբերյալ կանոնավոր հաշվետվությունները կարևոր են առաջընթաց և թափանցիկություն ցույց տալու համար:
  • Բիզնես արդյունքների ստացում. սա ներառում է ֆինանսական հիմնաքարերի ձեռքբերում, եկամուտների ստեղծում, վաճառքի ավելացում և ծառայությունների կամ ապրանքների մասին իրազեկման արդյունքներ: 
  • Ֆինանսական հաշվետվություն. դրամաշնորհներ ստացող ներդրողների համար ՎԻԱ Ֆոնդը պահանջում է ֆինանսական հաշվետվություններ՝ համաձայն ԵՄ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների: Ներդրողները պետք է ներկայացնեն մանրամասն ֆինանսական հաշվետվություններ՝ ապահովելով դրամաշնորհային միջոցների օգտագործման թափանցիկություն և հաշվետվողականություն:
  • Հաղորդակցություն և համագործակցություն. ՎԻՍ Ֆոնդի հետ կանոնավոր և բաց հաղորդակցությունը կարևոր է ամուր գործընկերությունը խթանելու համար: 
  • Ազդեցության չափում և հաշվետվություն. ներդրումներ կատարողները պետք է ունենան ազդեցության չափման ամուր մեխանիզմներ՝ իրենց սոցիալական և բնապահպանական արդյունքներին հետևելու և զեկուցելու համար:

 

Այս ամենի դիմաց մեր նպատակն է ներդրողների կարողությունների զարգացումը և ներդրումներ կատարելու նրանց թիմի կարողությունների և կազմակերպչական կարողությունների հզորացունը՝ արդյունավետությունը բարելավելու համար:

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով ՝  yerevan@impacthub.net` նշելով VIA Fund թեմայի տողում:

Եթե ունեք այլ հարցեր, խնդրում ենք գրանցվել մեր հաջորդ տեղեկատվական սեսիային, որը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 17:00-ին: