Մեր պորտֆոլիոն
Ներկայում մեր պորտֆոլիոն ներառում է 8 սոցիալական ձեռնարկություն, սակայն մենք պլանավորում ենք մեկ տարվա ընթացքում ներդրումներ կատարել ևս 5-7 ձեռնարկություններում։
Ֆոնդը յուրաքանչյուր սոցիալական ձեռնարկության հետ աշխատելու է 3-5 տարի՝ տրամադրելով յուրաքանչյուր ձեռնարկության կարիքներին հարմարեցված ֆինանսական գործիքներ և առաջարկներ։

Սարերի բարիք
Կազմակերպության առաքելությունն է Գեղարքունիք մարզում բարելավել տեղաբնակների կյանքի որակը՝ ամրապնդելով նրանց գիտելիքները գյուղատնտեսության ոլորտում և ստեղծելով աշխատանքային հնարավորություններ, միևնույն ժամանակ նպատակ ունենալով նվազեցնել աշխատանքային միգրացիան՝ ստեղծելով կայուն ապրուստի միջոցներ համայնքում:

ԿերամաԶարդ
Կազմակերպության առաքելությունն է Արցախից տեղահանված արվեստագետներին զինել անհրաժեշտ հմտություններով և կայուն զբաղվածությամբ՝ միաժամանակ տրամադրելով հոգեբանական աջակցություն տեղահանված երեխաների և ծնողների համար:

Արդուկ
Կազմակերպության առաքելությունն է աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ազատ աշխատանքային գրաֆիկով, տնային պայմաններում իրականացվող աշխատանքի միջոցով՝ ապահովելով կայուն եկամուտ և բարելավելով նրանց բարեկեցությունը։

Ապրիկոտ
Կազմակերպության առաքելությունն է Վանաձորում խթանել հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներգարվվածությունը։

Go Language School
Կազմակերպության առաքելությունն է ապահովել անվճար, բաց և մատչելի կրթություն՝ վերապատրաստելով երիտասարդ ուսուցիչներին, որոնք անգլերեն են սովորեցնում խոցելի ընտանիքների երեխաներին:

Սպիտակ մանուշակ
Կազմակերպության առաքելությունն է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի ֆինանսական կայունության ապահովումն ու Լոռու մարզի կանան տնտեսապես հզորացումն է:

Հայաստանի մանուկներ
Կազմակերպության առաքելությունն է բարելավել Դեբեդի կիրճի համայքներում ընտանիքների և երեխաների կենսամակարդակը՝ ստեղծելով կրթական, աշխատանքային և տնտեսական հնարավորություններ։

ՀԶՆՀ-ը (HDIF) ՍՊԸ
ՀԶՆՀ-ի առաքելությունն է ավանդական ձեռագործ աշխատանքների ստեղծման միջոցով եկամուտ ստանալու հնարավորություն տալ գյուղական և սահմանամերձ համայքներում բնակվող կանաց և հաշմանդամություն ունեցող անձանց։

«Կարիտաս-Արեգակ» հիմնադրամ
Հիմնադրամի առաքելությունն է Գյումրիում կոտրել կարծրատիպեր և ապահովել աշխատատեղեր խոցելի խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«ԹՄՄ Սոֆթ» (TMM Soft) ՍՊԸ
ԹՄՄ Սոֆթի առաքելությունն է աշխատատեղեր է ստեղծել աուտիկ սպեկտրի խանգարումներ և խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների (դեռահասների) համար։ Հաղորդակցության և անկախ կյանքի հմտությունների զարգացման միջոցով, կազմակերպությունն օգնում է իր շահառուներին զարգանալ և հասնել իրենց լիարժեք ներուժին։

ԶարՄան ՍՊԸ
ԶարՄան ՍՊԸ-ի առաքելությունն է ստեղծել խաղալիքներ, որոնք նպաստում ենք ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների ներդաշնակ զարգացմանը։

«Արվեստարան» ՀԿ
ՀԿ-ի առաքելությունն է ստեղծել անվտանգ և նպաստավոր միջավայր, որտեղ խոցելիխմբերն ու ավելի լայն հանրությունը կկառուցեն ներառական և իրազեկ հասարակություն:

«Արտիսսիմո» մշակութային ՀԿ
ՀԿ-ի առաքելությունն է մեծացնել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ինտեգրումը Մարտունի և Եղեգնաձոր համայնքներում, ծնողներին իրազեկել իրենց երեխաների հաշմանդամության ու կարիքների մասին և տրամադրել բուժական թերապիաներ:

«Բերդ կանանց ռեսուրսային կենտրոն» հիմնադրամ
Հիմնադրամի առաքելությունն է բարելավել Բերդի սահմանամերձ համայնքներում բնակվող կանանց կյանքը՝ զբաղվածության և կրթական հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև առողջապահական աջակցության միջոցով։

«Իմ ագրիամառ» միջազգային ճամբար
Ճամբարի առաքելությունն է նպաստել Մարտունի գյուղի և Ճամբարակ համայնքի սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային և հոգևոր զարգացմանը։