Նկարագրություն և Նպատակ

Բարի գալուստ  մեր նոր Ներդրումային ծրագրի շրջանակներում  ՎԻԱ ֆոնդի2024թ. խմբի դիմում-հայտ: Ուրախ ենք հայտարարել, որ մեր նոր ներդրումային ծրագրի առաջին խմբի մեկնարկը տրվելու է ս.թ. ապրիլից: Սույն ծրագիրը կներառի կարողությունների զարգացում և ֆինանսավորման հնարավորություն՝ օգնելով սոցիալական ձեռնարկություններին դառնալ ավելի պատրաստ ներդրումներին , ինչպես նաև վերջնական ներկայացման հիման վրա ձեռք բերելու անհրաժեշտ ֆինանսավորում՝ իրենց ձեռնարկությունները հաջորդ մակարդակի հասցնելու համար:

Այս յուրօրինակ եռամսյա ինտենսիվ ծրագրի նպատակն է  ձեզ նախապատրաստել անհրաժեշտ հմտություններով և ռազմավարություններով՝ Հայաստանում հաջողությամբ ներդրումներ կատարելու համար :

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների հզորացումն է՝  տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու տեսլական հաջողությամբ ֆինանսավորում ներգրավելու և բիզնեսը մասշտաբայնացնելու համար: Խնամքով մշակված ուսումնական ծրագրի շնորհիվ մասնակիցները կստանան գիտելիքներ Ազդեցության ռազմավարության և մոդելավորման, մասշտաբայնության պատրաստվածության և ֆինանսական մոդելավորման վերաբերյալ՝ երեք առանձին մոդուլների միջոցով: Բացի այդ, նրանք կունենան հնարավորություն աշխատել մենթորների և խորհրդատուների հետ՝ տիրապետելով հաջողակ սոցիալական ձեռնարկություն հիմնադրելու համար անհրաժեշտ հմտություններին:

Առավելություններ

 ՎԻԱ ֆոնդի2024թ. Ներդրումային ծրագիրն առաջարկում է մի շարք առավելություններ, որոնք նախատեսված են խթանելու Ձեր սոցիալական ձեռնարկությանը: Մեր առաջարկները ներառում են.

Եռամսյա Ինտենսիվ Աջակցություն.

Աջակցություն և Ցանցերի Հասանելիություն

Ինտեգրված Ազդեցության Մոտեցում

Ֆինանսական Աջակցություն

Առկա չէ երաշխիք, որ ներդրումային ծրագրին միանալով կստանաք ներդրումներ մեզանից կամ մեր գործընկերներից: Ներդրումային որոշումները կայացվում են Ներդրումային կոմիտեի կողմից վերջնական ներկայացման օրվանից հետո: Վերջիններս կախված են նաև Ձեր համապատասխանության կարգավիճակից՝ հիմնված մեր կողմից իրականացվելիք Պատշաճ Ուսումնասիրության և ներդրումային դեպքի (սահիկաշար (pitch deck), ազդեցության և ֆինանսականռազմավարություն ) վրա, որոնք կմշակեք ծրագրի ընթացքում:

ՎԻԱ ֆոնդիու մեր համաներդրող՝ C-QUADRAT Ampega Armenia Social Fund-ը, պատրաստ են լավագույն ներդրումային դեպքերի համար տրամադրել առավելագույնը 13,000,000 դրամ դրամաշնորհ և 12,000,000 դրամ փոխառություն (5% տարեկան տոկոս)՝ ըստ Ձեր դեպքի և ներդրումային պահանջների:

ՎԻԱ ֆոնդիծրագրի ավարտին դուք կունենաք խորքային գիտելիքներ առաջադեմ թեմաներից և ավելի պարզ պատկերացում ազդեցիկ բիզնես գործընթացների մասին, ինչը կօգնի ամրապնդել Ձեր սոցիալական ձեռնարկության ազդեցությունը Հայաստանում:

Կարևոր ժամկետներ

Թիրախային Խումբ

Մեր ներդրումային ծրագիրն ուղղված է սոցիալական ձեռնարկատերերին, որոնց ձեռնարկությունները գտնվում են աճման փուլում, ովքեր պատրաստ են ընդլայնվելու և բիզնես զարգացման հարցերում կարիք ունեն մասնագիտական ուղղորդման: Այս ձեռնարկատերերը պետք է հավատարիմ լինեն ՝ հասարակությանը հուժկու սոցիալական խնդիրների լուծումներ տալու գործում: Եթե Ձեր սոցիալական ձեռնարկությունն ուղղված է հետևյալ Կայուն Զարգացման Նպատակներից որևէ մեկին (SDGs), ապա սույն ծրագիրը նախատեսված է հենց Ձեզ համար.

Ովքե՞ր կարող են դիմել

Մենք փնտրում ենք մասշտաբայնության ազդեցիկ լուծումներ՝ օգնելու դրանց տարածվել և մեծացնել իրենց ազդեցությունը Հայաստանում: Ինչն է կարևոր մեզ համար.

ՎԻԱ ֆոնդը ստեղծվել է ԵՄ ֆինանսավորմամբ` որպես “Collaborate For Impact” ծրագրի մաս, որը գլխավորվում է Impact Europe-ի կողմից: ՎԻԱ ֆոնդի 2024թ. Ներդրումային ծրագիրը հնարավոր է դարձել մեր հիանալի գործընկերների աջակցությամբ` C-QUADRAT Ampega Armenia Social Fund, Impact Europe, Whitt Family Foundation, DONOS Conseil, Hayg Foundation և Impact Hub Yerevan: