Թվային հզորացում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկությունների համար

Նկարագրություն և նպատակ

«Թվային հզորացում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ձեռնարկությունների համար» ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարներին, որոնք նպատակ ունեն վերսկսել իրենց բիզնեսը Հայաստանում: Ծրագիրն իրականացնում են ՎԻԱ ֆոնդը և Իմփաքթ Հաբ Երևանը՝ Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների թվային վերափոխում» ծրագրի շրջանակում։ Հայաստանում այն իրականացվում է ՎԻԱ ֆոնդի և Իմփեքթ Հաբ Երևանի կողմից:

Սոցիալական ձեռներեցությանն աջակցող այս ծրագիրը կենտրոնանում է կարողությունների զարգացման, գիտելիքների փոխանակման և թվայնացման վրա: Այն բաղկացած կլինի երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրը կտևի 8 ամիս:

Յուրաքանչյուր փուլը կավարտվի փիչինգ միջոցառմամբ, որտեղ ամենախոստումնալից գործարարները կստանան թվային գործիքներ և ռեսուրսներ բիզնեսի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար: 

ՎԻԱ ֆոնդը և Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցներին կզինեն կարողությունների զարգացման էական հմտություններով՝ հատուկ մշակված սեմինարների, գիտելիքների փոխանակման և թվայնացման կարողությունների միջոցով:

Ծրագրի նպատակն է աջակցել բռնի տեղահանված անհատ ձեռներեցներին՝ վերահաստատելու իրենց տնեսական անկախությունը և ինտեգրվելու հայ հասարակության մեջ։ Մեր նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարներին վերաբացել և թվայնացնել իրենց բիզնեսները Հայաստանում։

Առավելություններ

Ծրագիրն անվճար հասանելիություն է տրամադրում Իմփաքթ Հաբ Երևանի յուրահատուկ էկոհամակարգին և ներառում է՝

  • Կարողությունների զարգացում. նոր շուկայում հարմարվելու և զարգանալու համար արժեքավոր հմտություններ և գիտելիքներ, 
  • Թվայնացման աջակցություն. բիզնես գործունեության բարելավման համար թվային գործիքների և ռեսուրսների հասանելիություն,
  • Ցանցային հնարավորություններ. այլ ձեռնարկատերերի, փորձագետների և հնարավոր ներդրողների հետ կապ հաստատելու հնարավորություն,
  • Փիչինգ միջոցառում. հնարավորություն՝ Ձեր բիզնեսը փորձագետների խմբին ներկայացնելու և լրացուցիչ աջակցություն ստանալու համար,
  • Համապարփակ աջակցություն. ծրագրի ամբողջ ընթացքում շարունակական մենթորություն և ուղղորդում,
  • Գնման հնարավորություն․ ամենախոստումնալից բիզնեսները կստանան թվային գործիքներ և ռեսուրսներ իրենց աճի և կայունության համար

Ծրագիրն ավարտողները հնարավորություն կունենան նաև գրանցվելու Իմփաքթ Հաբ Երևանի հատուկ Շրջանավարտների Անդամակցության համար, ինչը նրանց հնարավորություն կտա պահպանել երկարաժամկետ հարաբերություններ և օգտվել Իմփաքթ Հաբ Երևանի հավելյալ առաջարկներից:

Կարևոր ժամկետներ

Ծրագրի տևողությունը` 6 ամիս (յուրաքանչյուր փուլը)
1-ին փուլ՝ 2024-ի հոկտեմբերից 2025-ի մայիս։
2-րդ փուլ՝ դեռ սահմանված չի։

Հայցադիմումների վերջնաժամկետ
1-ին փուլ՝ Սեպտեմբերի 30, 2024, ժամը՝ 11։59 (տեղական ժամանակով)
2-րդ փուլ՝ դեռ սահմանված չի։

Թիրախային խումբ

Ծրագիրը թիրախավորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ՓՄՁ-ներին և բիզնեսի սեփականատերերին, որոնք նպատակ ունեն վերահաստատել իրենց բիզնեսները Հայաստանում: Հիմնական թիրախային մարզերն են Արարատը, Կոտայքը, Շիրակը և Սյունիքը:

Ովքե՞ր կարող են դիմել

Մենք հրավիրում ենք Լեռնային Ղարաբաղից բոլոր իրավասու ՓՄՁ-ներին և բիզնեսի սեփականատերերին դիմել և օգտվել Հայաստանում Ձեր բիզնեսները վերաբացելու և զարգացնելու այս հնարավորությունից: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է բավարարեն հետևյալ չափանիշները:

  • Տրամադրել Արցախում նախկինում բիզնեսի առկայության ապացույց:
  • Ունենալ հստակ բիզնես պլան՝ վերաբացման ռազմավարություններով:
  • Ցուցադրել պատրաստակամություն՝ հարմարեցնելու իրենց բիզնեսը և ինտեգրվելու ներկայիս համայնքում/տարածաշրջանում:
  • Հետաքրքրություն բիզնեսը թվայնացնելու հարցում:
  • Տեղական տնտեսությանը և համայնքի զարգածմանը նպաստելու պատրաստակամություն:
  • Համաձայնություն ծրագրի պայմաններին և դրույթներին, ծրագրին ակտիվ մասնակցության պատրաստակամություն:

Կազմակերպվում է Գերմանական Կառավարության, GIZ-ի, ՎԻԱ Ֆոնդ-ի, և Իմփաքթ Հաբ Երևանի կողմից։