ԶարՄան ՍՊԸ

ԶարՄան ՍՊԸ-ի առաքելությունն է ստեղծել խաղալիքներ, որոնք նպաստում ենք ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ նեյրոտիպիկ զարգացում ունեցող երեխաների ներդաշնակ զարգացմանը։
«Արվեստարան» ՀԿ

ՀԿ-ի առաքելությունն է ստեղծել անվտանգ և նպաստավոր միջավայր, որտեղ խոցելիխմբերն ու ավելի լայն հանրությունը կկառուցեն ներառական և իրազեկ հասարակություն:
«Արտիսսիմո» մշակութային ՀԿ

ՀԿ-ի առաքելությունն է մեծացնել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ինտեգրումը Մարտունի և Եղեգնաձոր համայնքներում, ծնողներին իրազեկել իրենց երեխաների հաշմանդամության ու կարիքների մասին և տրամադրել բուժական թերապիաներ:
«Բերդ կանանց ռեսուրսային կենտրոն» հիմնադրամ

Հիմնադրամի առաքելությունն է բարելավել Բերդի սահմանամերձ համայնքներում բնակվող կանանց կյանքը՝ զբաղվածության և կրթական հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև առողջապահական աջակցության միջոցով։
«Իմ ագրիամառ» միջազգային ճամբար

Ճամբարի առաքելությունն է նպաստել Մարտունի գյուղի և Ճամբարակ համայնքի սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային և հոգևոր զարգացմանը։