Բերելով փոփոխություններ՝ սոցիալական ազդեցության ներդրումների դերը սոցիալ-տնտեսական զարգացման գործում

Անցյալ շաբաթ ՎԻԱ Ֆոնդի թիմը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ կազմակերպել էր մի հետաքրքրաշարժ միջոցառում։ Impact for Breakfast կոչվող մեր հանդիպումը տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Երևանում և համախմբեց սոցիալական ներդրումների միջոցով դրական առաջընթացը խթանող տարբեր շահակիր կառույցների ներկայացուցիչների։ Միջոցառումը նոր ծանոթություներ հաստատելու և հետաքրքիր թեմաներ քննարկելու հնարավորություն ստեղծեց Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգի բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչների և սոցիալական ձեռնարկատերերի համար։ 

Միջոցառման ընթացքում հետաքրքիր քննարկումներ ունեցանք և կազմակերպեցինք հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները փորձեցին ուսումնասիրել սոցիալական ազդեցության ներդրումների սոցիալ-տնտեսական զարգացում առաջ բերելու պոտենցիալը։ 

Քննարկումներն անդրադարձան սոցիալական ներդրումների ոլորտում այնպիսի կարևոր հարցերի ինչպես՝ ներդրումների հարցում միտումնավորությունը և լրացականությունը և այսպիսի ներդրումների ազդեցությանը զարգացող երկրների վրա։ 

Քննարկումը վարում էր Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը, իսկ հիմնական բանախոսների շարքում էին ՎԶԵԲ-ի, Ցե-Կվադրատ Ամպեգայի Արմենիայի և Impact Europe-ի ներկայացուցիչները, որոնք այս բնագավառում իրենց ունեցած արժեքավոր փորձառությամբ կիսեցին հյուրերի հետ։ 

«Վերջերս թրենդային է դարձել կանաչ, դիմակայուն և թվային ծրագերին աջակցելը», — նշեց ՎԶԵԲ-ի ազդեցության թիմի ղեկավար Ռագավան Նարայանանը՝ իր ոլորտային փորձառությունը հյուրերի կիսելով։

Քննարկումները կարևորեցին սոցիալական ներդրումների առավելությունները և ընդգծեցին այս ոլորտում համագործակցության և նորարարության կարևորությունը։

«Սոցիալական ֆոնդի հայտադիմումները դիտարկելիս մենք դիմորդների սոցիալական ազդեցությանն ու եկամտաբերությանը հավասար կարևորություն ենք տալիս», — ընդգծեց Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիայի սոցիալական ֆոնդի խորհրդական Ալլա Պավլովան։ 

Ընդհանուր առմամբ Impact for Breakfast-ը հրաշալի անցավ. մենք շատ ուրախ էինք, որ հաջողեցրինք Իմփաթք Հաբ Երևանի տանիքի տակ համախմբել բազմաթիվ նույնախոհ անձանց, ովքեր նվիրված են դրական սոցիալական փոփոխություններ առաջ բերելու առաքելությանը։ Միասին մենք առաջ ենք շարժվում դեպի առավել կայուն և պայծառ ապագա։ 

Հետևեք մեր թարմացումներին և մեր կողմից առաջարկվող հնարավարությունների մասին հայտարարություններին ՎԻԱ Ֆոնդի միջոցով տևական առաջընթացը խթանելու մեր տեսլականի մաս կազմելու համար։  

Այս միջոցառնումը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսավորմամբ Impact Europe-ի կողմից Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ իրականացվող «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում։