Ծանոթացե՛ք ՎԻԱ ֆոնդի  ներդրումային պատրաստվածության ​​ծրագրի 10 նոր մասնակիցների հետ

Հայաստանում սոցիալական ձեռնարկությունները հզորացնելու նախաձեռնության շրջանակներում ՎԻԱ ֆոնդը  մեծ ուրախությամբ հայտարարում է իր նոր Ներդրումային պատրաստվածության  ծրագրի մեկնարկի մասին: Այս ինտենսիվ 3-ամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները կզարգացնեն այն հիմնական հմտություններ և ռազմավարությունները, որոնք հնարավորություն կտան ստանալ ներդրումներ և իրենց ձեռնարկությունները զարգացման հաջորդ մակարդակին հասցնել:

Կարողությունների զարգացման աշխատարանների, ուղղորդված քոուչինգի և մենթորության համակցությամբ՝ ծրագիրը կօգնի սոցիալական ձեռնարկություններին զարգանալ այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են դրական սոցիալական ազդեցության ռազմավարությունը, ֆինանսական մոդելավորումը և փիչինգը: Ծրագիրը կամփոփվի Դեմո դեյով, որի ընթացքում մասնակիցները պոտենցիալ ներդրողներին կներկայացնեն իրենց առաջընթացը՝ ֆինանսավորում ներգրավելու նպատակով:

Դիմավորե՛ք հայաստանյան ակտիվ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի ամենաոգեշնչող ձեռնարկություններին: ՎԻԱ ֆոնդի թիմը ուրախ է Ձեզ ներկայացնել այն 10 ձեռնարկությունները, որոնք ընտրվել են մասնակցելու այս 3-ամսյա Ներդրումների պատրաստվածության ծրագրին:

Այս ձեռնարկությունները ոչ միայն առաջնորդվում են նորարարական գաղափարներով, այլև կիսում են համայնքներում դրական փոփոխություններ բերելու մեր մոտեցումը:

Կարևորելով ֆուտբոլի դերը համայնքի կյանքում՝ «Չեմպիոն»-ը նպատակ ունի վերափոխել լքված դպրոցամերձ ֆուտբոլի դաշտերը աշխույժ ֆուտբոլային կենտրոնների՝ հնարավորություններ ընձեռելով երեխաներին և մեծահասակներին զբաղվել սպորտով:

Նախադպրոցական տարիքի երեխաներին որակյալ կրթություն ապահովելու հրամայականն ունենալով որպես գերնպատակ՝ Զարգացման կենտրոնը հզորացնում է անապահով ընտանիքների կանանց կրթական ծրագրերի միջոցով՝ առաջարկելով մասնագիտական ​​զարգացման ուղիներ:

Սոֆի-Լյուքսը համատեղում է նորարարությունն ու ոճը՝ արտադրելով բարձրորակ հագուստ, իսկ  հատուկ կարիքներ ուեցող մարդկանց համար՝ բարձրորակ ադապտիվ հագուստ:

Աուտիզմի սպեկտրի խանգարում և զարգացման հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ներառական միջավայր ստեղծելով՝ «Արվեստարանը» առաջարկում է մի շարք ծրագրեր և ծառայություններ, որոնք  կնպաստեն աջակցող համայնքի ձևավորմանը:

Զբաղվածության միջոցով սոցիալական ներգրավվածությունը խթանելով՝ «Ապրիկոտ»-ը արտադրում է բուսական թեյեր և շոկոլադներ՝ ապահովելով իրական աշխատանքի հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Արդուկ»-ն աջակցում է կանանց՝ նրանց համար տանից աշխատելու հնարավորություններ ստեղծելով։ Կազմակերպությունն առաջարկում է լվացքի և արդուկման ծառայություններ, որոնք  հնարավորություն կտան մայրիկներին տանից աշխատելով աջակցել իրենց ընտանիքներին:

Հանրահռչակելով հայկական արհեստագործությունը՝ «ԿերամաԶարդ»-ը հզորացնում է տեղաբնակ արհեստագործներին, զինում է նրանց ձեռագործ կերամիկական պարագաներ ստեղծելու գործիքներով և հմտություններով՝ միաժամանակ պահպանելով ավանդական արվեստի ձևերը:

«Հայկական ճամբար»-ն ավելին է, քան պարզապես ճամփորդական նպատակակետ։ Այն առաջարկում է տրասֆորմատիվ փորձառություններ, որոնք առաջնահերթություն են տալիս ներառականությանը, շրջակա միջավայրի կայունությանը և համայնքի ազդեցությանը:

Խաչիկ գյուղում օրգանական գյուղատնտեսության առաջամարտիկ դառնալով՝ «Մի բուռ»-ը աշխատում է տեղաբնակ կանանց կոոպերատիվների հետ՝ արտադրելու և շուկա հանելու օրգանական ագրոպարենային ապրանքներ, որը խթանեում է կայուն գյուղատնտեսական գործելակերպը և գյուղական զարգացումը:

Ճամփորդության փորձը վերաիմաստավորելով՝ Արմենիա Վեյը համատեղում է զբոսաշրջությունը սոցիալական ազդեցության հետ։ Այն կազմակերպում է մեծ բազմաբովանդակ ճանապարհորդություններ, որոնք խթանում են միջմշակութային կապերի ստեղծումը և համայնքի ներգրավվածությունը:

Միացե՛ք մեզ, Հայաստանում և նրա սահմաններից դուրս այս ձեռնակությունների նշանակալի սոցիալական ազդեցության և դրական փոփոխություններ բերելու առաքելությանն աջակցելու ճանապարհին: Հետևե՛ք նրանց առաջընթացի և ձեռքբերումների թարմացումներին ՎԻԱ ֆոնդի Ներդրումային պատրաստվածության ծրագրի ողջ ընթացքում:

ՎԻԱ ֆոնդի Ներդրումային պատրաստվածության ծրագիրը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որը տարածաշրջանում իրականացվում է Impact Europe-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: