Նկարագրություն և Նպատակ
Բարի գալուստ մեր նոր Ներդրումային ծրագրի շրջանակներում ՎԻԱ ֆոնդի2024թ. խմբի դիմում-հայտ: Ուրախ ենք հայտարարել, որ մեր նոր ներդրումային ծրագրի առաջին խմբի մեկնարկը տրվելու է ս.թ. ապրիլից: Սույն ծրագիրը կներառի կարողությունների զարգացում և ֆինանսավորման հնարավորություն՝ օգնելով սոցիալական ձեռնարկություններին դառնալ ավելի պատրաստ ներդրումներին , ինչպես նաև վերջնական ներկայացման հիման վրա ձեռք բերելու անհրաժեշտ ֆինանսավորում՝ իրենց ձեռնարկությունները հաջորդ մակարդակի հասցնելու համար:
Այս յուրօրինակ եռամսյա ինտենսիվ ծրագրի նպատակն է ձեզ նախապատրաստել անհրաժեշտ հմտություններով և ռազմավարություններով՝ Հայաստանում հաջողությամբ ներդրումներ կատարելու համար :
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների հզորացումն է՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու տեսլական հաջողությամբ ֆինանսավորում ներգրավելու և բիզնեսը մասշտաբայնացնելու համար: Խնամքով մշակված ուսումնական ծրագրի շնորհիվ մասնակիցները կստանան գիտելիքներ Ազդեցության ռազմավարության և մոդելավորման, մասշտաբայնության պատրաստվածության և ֆինանսական մոդելավորման վերաբերյալ՝ երեք առանձին մոդուլների միջոցով: Բացի այդ, նրանք կունենան հնարավորություն աշխատել մենթորների և խորհրդատուների հետ՝ տիրապետելով հաջողակ սոցիալական ձեռնարկություն հիմնադրելու համար անհրաժեշտ հմտություններին:
Առավելություններ
ՎԻԱ ֆոնդի2024թ. Ներդրումային ծրագիրն առաջարկում է մի շարք առավելություններ, որոնք նախատեսված են խթանելու Ձեր սոցիալական ձեռնարկությանը: Մեր առաջարկները ներառում են.
Եռամսյա Ինտենսիվ Աջակցություն.
- Համապարփակ ծրագիր, որը ներառում է երեք ինտենսիվ մոդուլ՝ Ձեր սոցիալական ձեռնարկությանը ներդրումներին պատրաստվելու համար անհրաժեշտ ռեսուրսներով համալրելու համար
- Հատուկ մենթոր՝ ուղղորդելու Ձեզ ներդրումային առաջարկի ստեղծման և փիչինգի հիմնական հմտությունների տիրապետման հարցում
- Անհատականացված մենթորություն ֆինանսների, ազդեցության ռազմավարության, բիզնես զարգացման, վաճառքի և այլ թեմաների շուրջ՝ ըստ Ձեր սոցիալական ձեռնարկության պահանջների
- Գաղափարների ներկայացման միջոցառում, որի ընթացքում կարող եք ցուցադրել Ձեր ձեռքբերումները հիմնական շահառուներին՝ ուղղակիորեն ներկայացնելով Ձեր ձեռնարկությունն ու հավակնությունները ՎԻԱ ֆոնդիՆերդրումային կոմիտեին՝ հնարավոր ֆինանսավորում ստանալու համար
Աջակցություն և Ցանցերի Հասանելիություն
- Շարունակական աջակցություն՝ մեր աջակցության ծրագրի անընդհատ հասանելիությամբ
- Հնարավորություն դառնալու դինամիկ գործընկերների խմբի մաս՝ խրախուսելով համագործակցությունը, փոխըմբռնումն ու աճը
- Հնարավորություն բարձրացնելու Ձեր անձնական տեսանելիությունը՝ ՎԻԱ ֆոնդի ազգային ու միջազգային հարթակներում խթանիչ ակցիաների միջոցով
Ինտեգրված Ազդեցության Մոտեցում
- Աջակցություն սոցիալական խնդիրների բացահայտման ու Ազդեցության ցուցանիշների սահմանման գործընթացներում
- Գործիքներ և հայեցակարգեր՝ ծրագրի ընթացքում և դրանից հետոկիրառելու ձեռքբերած գիտելիքները Ձեր ռազմավարության և գործունեության մեջ կիրառելու համար
Ֆինանսական Աջակցություն
- Հնարավորություն ծրագրի ավարտին դիմելու դրամաշնորհների և ֆինանսավորման համադրումով փոխառությունների ՝ ներառյալ 5% տոկոսադրույքով փոխառությունները
- Դրամաշնորհներն օգնում են խթանել կարողությունները և նորարարությունը, մինչդեռ ցածր տոկոսադրույքով վարկերը ապահովում են անհրաժեշտ կապիտալը՝ աճի և մեծացման համար
- Ֆինանսավորումը կտրամադրվի բացառապես ծրագրի առավել բարձր արդյունք ցուցաբերած մասնակիցներին՝ հիմնվելով վերջնականարդյունքների վրա
Առկա չէ երաշխիք, որ ներդրումային ծրագրին միանալով կստանաք ներդրումներ մեզանից կամ մեր գործընկերներից: Ներդրումային որոշումները կայացվում են Ներդրումային կոմիտեի կողմից վերջնական ներկայացման օրվանից հետո: Վերջիններս կախված են նաև Ձեր համապատասխանության կարգավիճակից՝ հիմնված մեր կողմից իրականացվելիք Պատշաճ Ուսումնասիրության և ներդրումային դեպքի (սահիկաշար (pitch deck), ազդեցության և ֆինանսականռազմավարություն ) վրա, որոնք կմշակեք ծրագրի ընթացքում:
ՎԻԱ ֆոնդիու մեր համաներդրող՝ C-QUADRAT Ampega Armenia Social Fund-ը, պատրաստ են լավագույն ներդրումային դեպքերի համար տրամադրել առավելագույնը 13,000,000 դրամ դրամաշնորհ և 12,000,000 դրամ փոխառություն (5% տարեկան տոկոս)՝ ըստ Ձեր դեպքի և ներդրումային պահանջների:
ՎԻԱ ֆոնդիծրագրի ավարտին դուք կունենաք խորքային գիտելիքներ առաջադեմ թեմաներից և ավելի պարզ պատկերացում ազդեցիկ բիզնես գործընթացների մասին, ինչը կօգնի ամրապնդել Ձեր սոցիալական ձեռնարկության ազդեցությունը Հայաստանում:
Կարևոր ժամկետներ
- Դիմումների վերջնաժամկետ. 2024թ.ապրիլի 17, 23:59 (Հայաստանի տեղական ժամանակով)
- Հարցազրույցներ. Ապրիլի 17-24-ը
Թիրախային Խումբ
Մեր ներդրումային ծրագիրն ուղղված է սոցիալական ձեռնարկատերերին, որոնց ձեռնարկությունները գտնվում են աճման փուլում, ովքեր պատրաստ են ընդլայնվելու և բիզնես զարգացման հարցերում կարիք ունեն մասնագիտական ուղղորդման: Այս ձեռնարկատերերը պետք է հավատարիմ լինեն ՝ հասարակությանը հուժկու սոցիալական խնդիրների լուծումներ տալու գործում: Եթե Ձեր սոցիալական ձեռնարկությունն ուղղված է հետևյալ Կայուն Զարգացման Նպատակներից որևէ մեկին (SDGs), ապա սույն ծրագիրը նախատեսված է հենց Ձեզ համար.
- ԿԶՆ #4. Որակյալ կրթություն: Փնտրում ենք լուծումներ, որոնք հեղափոխական ուսուցման փորձառությունների առումով՝ խրախուսելով ներառականությանը, հավասարությանը և կայունությանը ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար
- ԿԶՆ #5. Գենդերային հավասարություն: Խրախուսում ենք այն մեխանիզմները, որոնք ուղղված են գենդերային բռնության կրճատմանն ու աշխատաշուկայում կանանց և այլ սեռերի ներկայացվածության բարելավմանը
- ԿԶՆ #8. Արժանապատիվլ աշխատանք և տնտեսական աճ: Հետաքրքրված ենք երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի համար նախատեսված վերապատրաստման և զբաղվածության մոդելներով
- ԿԶՆ #10. Անհավասարությունների կրճատում: Փնտրում ենք նորարարական լուծումներ առաջարկող մոդելներ, որոնք ակտիվորեն ներառում են խոցելի խմբերի ներկայացուցիչներին տնտեսական և սոցիալական գործընթացներում
- ԿԶՆ #13. Գործողություն հանունկլիմայի: Հետաքրքրված ենք կլիմայի փոփոխության հետևանքներով պայմանավորված խնդիրներին արձագանքող մեխանիզմներով, որոնք առաջարկում են կայուն լուծումներ էներգախնայողության, սննդի և տրանսպորտի բնագավառներում
- ԿԶՆ #11. Կայուն քաղաքներ և համայնքներ: Փնտրում ենք մոդելներ և լուծումներ, որոնք Հայաստանի տարբեր մարզերի հեռավոր համայնքներին տրամադրելու են հավասար զարգացման հնարավորություններ
Ովքե՞ր կարող են դիմել
Մենք փնտրում ենք մասշտաբայնության ազդեցիկ լուծումներ՝ օգնելու դրանց տարածվել և մեծացնել իրենց ազդեցությունը Հայաստանում: Ինչն է կարևոր մեզ համար.
- Ձեր ձեռնարկությունը օրինական կերպով գրանցված և առնվազն մեկ տարի գործունեություն է ծավալում Հայաստանում:
- Ձեռնարկությունն ունի շուկայական հիմնավորված բիզնես մոդել՝ որոշակի շուկայական առաջխաղացում ապահովելով (օրինակ՝ վաճառքներ և/կամ պայմանագրեր)
- Դուք ունեք նորարարական և/կամ ազդեցիկ բիզնես կամ գործառնական մոդել (ապրանքի, ծառայության և/կամ գործառնությունների մոդել, որը բարելավում է Հայաստանի անապահով համայնքների մարդկանց կյանքը):
- Դուք ունեք ուժեղ մոտիվացիա՝ ձեր լուծումներն ու ազդեցությունը Հայաստանի ավելի լայն լսարանների վրա տարածելու համար:
ՎԻԱ ֆոնդը ստեղծվել է ԵՄ ֆինանսավորմամբ` որպես “Collaborate For Impact” ծրագրի մաս, որը գլխավորվում է Impact Europe-ի կողմից: ՎԻԱ ֆոնդի 2024թ. Ներդրումային ծրագիրը հնարավոր է դարձել մեր հիանալի գործընկերների աջակցությամբ` C-QUADRAT Ampega Armenia Social Fund, Impact Europe, Whitt Family Foundation, DONOS Conseil, Hayg Foundation և Impact Hub Yerevan: