Այս անգամ հնարավորություն ունեցանք զրուցելու DONOS Conseil-ի տնօրեն և ՎԻԱ Ֆոնդի առաջին ներդրողներից և աջակիցներից մեկի` Միքայել Դոնիկյանի հետ: Նա ունի հարուստ փորձ և հետաքրքրված է ազդեցության ներդրումներ կատարելով:
Հարցազրույցի ժամանակ մենք քննարկեցինք նրա ճամփորդությունը ազդեցության ներդրումների շրջանակում, Հայաստանում գործունեություն ծավալելու պատճառները, ՎԻԱ Ֆոնդի հետ համագործակցելու որոշումը և երկրում ազդեցության ներդրման և սոցիալական ձեռներեցության ապագայի տեսլականը: Եկեք միասին ուսումնասիրենք Միքայելի պատկերացումները և ծանոթանանք նրա արժեքավոր տեսակետին՝ ռազմավարական ներդրումների միջոցով դրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:
- Ե՞րբ եք սկսվել հետաքրքրվել ազդեցության ներդրումներ կատարելով և ինչու:
Ի սկզբանե ես ոչինչ չգիտեի ազդեցության ներդրում կատարելու մասին, սակայն, մի օր Նազարեթ Սեֆերյանը EVPA-ից, պատմեց ինձ այդ ամենի մասին և հրավիրեց Վիեննա, EVPA-ի կողմից կազմակերպված Impact Days միջոցառմանը: Ահա թե ինչպես սկսվեց այս ամենը:
- Ի՞նչ կարևորություն ունի Ձեզ համար Հայաստանում ազդեցության ներդրման մեջ ներգրավված լինելը:
Ներգրավված լինելով 2022 թվականից, ես ինքս իրագործել եմ որոշ ակցիաներ` հիմնականում բարեգործություններ, որի շրջանակում ես օգնություն եմ տրամադրել Լոռու համայնքին` ունենալով ցակնություն գտնելու այլ ուղիներ՝ համայնքին օգնելու ավելի ազդեցիկ կերպով:
- Ինչո՞ւ որոշեցիք համագործակցել ՎԻԱ Ֆոնդի հետ:
Թիմի նկատմամբ ունեցած վստահությունը և մոտեցումը հանգեցրեց այդ որոշմանը։ Հաշվի առնելով բոլոր այն սփյուռքահայերի պատմությունները, ովքոր կորցրել են իրենց գումարները Հայաստանում ներդրումներ կատարելով` հեշտ չէ գումար ներդնել մի երկրում, որին ծանոթ չես, չնայած նրան որ ես շատ եմ ճանապարհորդել Հայաստան, սակայն թիմին հաջողվեց վստահություն ստեղծել, և այդ է, որ ինձ դրդեց այդ որոշմանը:
- Ինչպե՞ս եք տեսնում ազդեցություն ներդրումների և սոցիալական ձեռներեցության ապագան Հայաստանում, և ի՞նչ դեր եք պատկերացնում ՎԻԱ Ֆոնդի համար զարգացման այս փուլում:
Սա դեռ սկիզբն է, և ժամանակի ընթացքում այն ավելի է զարգանալու, քանի որ ամբողջ աշխարհում երիտասարդ ձեռներեցները ավելի մեծ նպատակներ կկապեն և ներգրավվածություն կունենան ազդեցության հիմնադրամներում ներդրումների մեջ: Նաև այն նոր հնարավորություններ է տալիս ներդրումներ կատարելու Հայաստանում, այլ ոչ թե գումար նվիրաբերելու կազմակերպություններին` չիմանալով, թե իրականում ինչ է արվում այդ գումարով:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք մեր համագործակցությունից։
Ես կցանկանայի ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ու ներգրավված լինել լուրերը տարածելու և ներդրողներ գտնելու գործընթացում, ինչպես նաև լինել ժյուրիի կազմում` ընտրելու նախագծեր և իրենց ղեկավարներ` ձեռներեցության ոլորտում իմ փորձը կիրառելով: Այսպիսով, այս ամենը ոչ միայն օգնում է ֆինանսավորմանը, այլև ուղորդում նրանց և հնարավորություն է տալիս իմ փորձով կիսվելու:
- Ինչպե՞ս է ձեր համագործակցությունը ՎԻԱ Ֆոնդի հետ ազդել ձեր սեփական կազմակերպության և/կամ ձեր անձնական համոզմունքների և արժեքների վրա:
Այսօր դա լեգիտիմ միջոց է համայնքներին օգնելու համար: 2019 թվականին մենք ստեղծեցինք DONOS-ի գրասենյակները Երևանում և ցանկանում էինք օգնել մեր համայնքին և հզորացնել նրանց, և այս ամենը դա անելու միջեցներից մեկն է: Մենք արդեն ֆինանսավորել ենք տարբեր հայկական նախագծեր Ֆրանսիայում և Հայաստանում, և հիմա ցանկանում ենք ստեղծել «Դոնոս» հիմնադրամը, որպեսզի մեր բյուջեի մի մասը ներդրվի նման գործունեություններում` ներդրումներ կատարելով Impact Fund-ում:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այլ կազմակերպություններին կամ անհատներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով սոցիալական ձեռնարկություններում, կամ ովքեր մտածում են ՎԻԱ Ֆոնդի հետ համագործակցելու մասին:
Խորհուրդ կտամ ուսումնասիրել ազդեցության ֆոնդերը և ներդրումները: Այդ ամենի մասին ի սկզբանե ոչինչ չիմանալով, ես սկսեցի ուսումնասիրել այն և հասկացա, որ որ սոցիալական ձեռնարկություններում ներդրում անելը պատճառ չի կարող հանդիսանալ նրան, որ դուք չեք ստանում ներդրումների վերադարձ:
Սոցիալական ձեռնարկությունները առաջնորդվում են իրենց առաքելություններով, այլ ոչ թե կապիտալով և դրամական արժեքով, որը նրանք կստանան, որպեսզի կարողանան վերավաճառել ընկերությունը, ուստի դա ավելի կայուն ներդրում է: Ֆինանսական եկամուտները հնարավոր է լինեն ավելի քիչ, սակայն երկարաժամկետ ազդեցությունը կլինի ավելի նշանակալի: